Բաժիններ՝

Սերգեյ Դովլաթովի 10 լավագույն մտքերը

Սեպտեմբերի 3-ին է ծնվել ծագումով հայ, ամենասրամիտ ու կարդացվող ռուս գրողներից մեկը, ով իր մահկանացուն կնքեց Նյու Յորքում: Նրան ռուս ամերիկացի էին անվանում:

Ստորև ներկայացնում ենք նրա 10 լավագույն մտքերը կյանքի, կանանց ու գրականության մասին:

1. Լավ է ընդառաջ գնալ, երբ կանչում են: Սարսափելի է, երբ չեն կանչում: Սակայն ամենալավն այն է, երբ կանչում են, իսկ դու չես գնում:

2. Կնոջ հետ խոսելիս մի ցավոտ պահ կա: Դու բերում ես փաստեր ու փաստարկներ: Դու կոչ ես անում տրամաբանել ու սթափ դատել: Եվ անսպասելիորեն հայտնաբերում ես, որ նրա համար անտանելի է քո ձայնի հնչյունն անգամ:

3. Ատում եմ ամեն հիմար մանրուքից տրամադրությունս գցելու իմ պատրաստակամությունը, թուլանում եմ կյանքի հանդեպ վախից:

4. Տրվել մարդուն, ով Տոլստոյին շփոթում է Դոստոևսկու հետ… Անձամբ ես դա չեմ հասկանում:

5. Այնպես չեն կապում սերը, ընկերությունն ու հարգանքը, ինչպես ինչ-որ բանի հանդեպ ընդհանուր ատելությունը:

6. Սարսափելի բան է, երբ դերասանուհիներն արտասվում են ոչ աշխատանքային ժամերին:

7. Ես զննեցի դատարկ ճամպրուկը: Հատակին Կարլ Մարքսն էր, ամենավերևում` Բրոդսկին: Իսկ դրանց միջև` կորսված, անարժեք, անգին, միակ կյանքը:

8. Մի մտածիր, և վերջ: Ես արդեն 15 տարի չեմ մտածում: Հենց սկսես մտածել, ապրել չես ուզի: Բոլոր նրանք, ովքեր մտածում են, դժբախտ են:

9. Ինձ համար տհաճ դարձավ, և ես հեռացա: Ավելի ճիշտ` մնացի:

10. Ես բացարձակապես վստահ եմ, որ կարելի է նվաճել ցանկացած կնոջ` անվերջ նրան լուսանկարելով:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս