Բաժիններ՝

Նորից պոլի փետ. մամուլ

Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.

«Հայաստանում չեն գործում ընտրական մեխանիզմ­ները` դրանք հետևողականորեն քանդվել-ոչնչացվել են 1995 թվականից: Ոչ մի մտքի տիտան, ոչ մի նախագահ, ոչ մի պատգամավոր, ոչ մի ընդդիմա­դիր, եթե նույնիսկ նրանք բոլորը ոտքից գլուխ բաղ­կացած լինեն բարի կամքից, չեն կարողանա մեկ-երկու ընտրությունների ընթացքում դրանք վերականգ­նել:

Գուցե զուգահեռս շատ հեռու է տանում, բայց հիշեցի մի պատմություն, մանկատան երեխային բե­րում են ընտանիք, նա սկզբում զարմանում է, որ իրեն չեն ծեծում, իսկ հետո սկսում է իրեն այնքան վատ պահել, որ ընտանիքը երազում է, թե երբ է նա վերադառնալու մանկատուն:

Որքան համբերություն, որքան նրբանկատություն, որքան, ի վերջո, սեր է պետք, որպեսզի այդ երեխան ինտեգրվի այդ ընտա­նիքի և, ի վերջո, հասարակության մեջ: Մեր քաղա­քական վերնախավի ներկայացուցիչներն այդ համ­բերությունն ու նրբանկատությունը չունեն` նրանք կողմնակից են հեշտ լուծումների: 17 տարի քաղաքացիներին այլասերած իշխանությունը շարունակում է դա անել առավել մասշտաբային եղանակով: 90-ականներին այդ այլասերմանը գործուն մասնակցու­թյուն ունեցած ներկայիս ընդդիմությունը ձև է անում, թե «ռեժիմի անհապաղ փոփոխությունը» կարոդ է լու­ծել բոլոր խնդիրները, այդ թվում` լեգիտիմության: Այդքանով հանդերձ` թեև արդար ընտրություններ Հայաստանում մոտ ապագայում հնարավոր չեն, որոշ դեպքերում իշխանությունն իրեն պահում է ավե­լի լկտի, իսկ երբեմն` ավելի զուսպ:

Երկրորդ տիպի վարքագծի դրսևորում Էր Գյումրիում Արման Սահակյանին առաջ բաշելը: Նախ` նա ծանոթ է գյումրեցիներին որպես ֆուտբոլային ակումբի սեփականա­տեր, երկրորդ` նախընտրական արշավի ժամանակ տվել է բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել է բազ­մաթիվ հանդիպումներ ընտրողների հետ, որոնց ներ­կա են եղել լրատվամիջոցները: Եթե ներկա էլ չլի­նեին, այդ հանդիպումները դրվել են թեկնածուի ֆեյսբուքի էջում: Մի խոսքով` նա ձգտել է համոզել ընտրողներին, որ կարող է աշխատել խորհրդարա­նում:

Ավանում իշխանությունը որոշել է «չորով» անցկաց­նել անհայտ մի մարդու` շատ լավ իմանալով, որ անհայտ «Աներձագը» որևէ չափանիշով չի կարող մրցել Ստեփան Սաֆարյանի հետ, և վերջինիս ներ­կայությունը խորհրդարանում չափազանց օգտակար կլինի մեր պետության համար: «Աներձագին» ընտ­րարշավի ժամանակ ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել, չկա որևէ շարքային ընտրող, որի հետ նա շփման մեջ մտած լիներ: Էլ լրագրողների մասին չեմ խո­սում:

Հանրապետական կուսակցությունն այստեղ, հավանաբար, սպորտային հետաքրքրություն էր հե­տապնդում` զուտ վարչական լծակների, ընտրացու­ցակների և փողի միջոցով պատգամավոր դարձնել վիրտուալ մի կերպարի: Կոնկրետ այդ մարդու դեմ ես, բնականաբար, ոչինչ չունեմ, և գուցե նա, իս­կապես, ինչպես պնդում են նրա կուսակիցները` համեստագույն և պարկեշտ անձնավորություն է, սա­կայն նրա մասին այլ բան, քան «Աներձագ» լինելը, մեր համաքաղաքացիները չգիտեն:

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ավանում ի պա­տիվ «Աներձագի» հրավառության համազարկեր են հնչել` այդ թվում 23.30-ին, երբ հրավառությունն արգելված է: Ո՞ւր է նայում բաղաքապետարանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս