Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչև ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները
Իրանը մտադիր չէ դադարեցնել որեւիցե գործունեություն միջուկային բնագավառում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները եւ չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Այդ մասին հայտարարել է քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին:
«Թեհրանը չի դադարեցնի եւ նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում է ուրանի հարստացմանը,- մեջբերում է Արագչիին IRNA գործակալությունը:- Ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում: Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք է վերացվեն միանգամից: Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատում տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն:
«Երկար ճանապարհ է սպասվում,- ասել է նա:- Սակայն բանակցություններն առաջ են շարժվում եւ ընթանում են կառուցողական մթնոլորտում: Ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել է Իրանի եւ միջազգային «հնգյակի» համատեղ հանձնաժողովի՝ 2021 թվականին առաջին նիստը: Անմիջակա նիստի արդյունքներով փորձագետների երկու աշխատանքային խմբերին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ միջուկային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերով, հանձնարարվել է որոշել կոնկրետ միջոցներ, որոնք պետք է ընդունվեն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից Գործողությունների համանտեղ համապարփակ պլանի լիովին կատարումը վերականգնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: