Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար

ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ի վեր ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը։

«ՀԱԿ-ի տեղեկատվական աջակցության որոնողական միջոցառումների ձեւավորված պրակտիկան նպաստել է 2016 թվականից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում ԱՊՀ-ի երկրների իրավասու մարմինների կողմից ավելի քան 280 մարդու կալանավորմանը, որոնց որոնել են ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար»,- ասել է Նովիկովը: Շուրջ 6 հազար զինյալների են որոնում ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական կազմակերպությունների կազմում մարտական գործողությունների մասնակցության համար:

«Անցած տարվա ընթացքում, երբ մենք աշխատեցինք էական սահմանափակումների պայմաններում, հենց միջպետական հետախուզման գծով են ստացվել ամենամեծ քանակությամբ հարցումները ՀԱԿ-ի տվյալների պահոցում: Այսօրվա դրությամբ այդ զանգվածն ունի 10 հազար որոնվողներ ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար, դրանցից 6 հազարն այն անձինք են, ովքեր մարտական գործողությունների են մասնակցում (մասնակցել են) ԱՊՀ-ի կազմի մեջ չմտնող պետությունների տարածքում՝ ահաբեկչական, ծայրահեղական կազմակերպությունների եւ ապօրինի զինված կազմավորումների կազմում: ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական հանցագործությունների քանակն անցյալ տարի աճել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել գրեթե 3 հազար: Նովիկովի խոսքով՝ այս վիճակագրությունը կոնսոլիդացվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի Գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոնում:

«Հենվելով դրա վրա՝ կարող եմ հայտնել հետեւյալ թվերը. 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում արձանագրվել է ահաբեկչական բնույթի 2 944 հանցագործություն (2019 թականին՝ 2 744)»,- ասել է Նովիկովը՝ նշելով, որ այս վիճակագրության մեջ են մտնում ահաբեկչական կազմակերպությունների կազմում ներգրավումը, դրանց ֆինանսավորումը, ահաբեկչության գաղափարների քարոզումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս