«ԼՀԿ-ն միակ ուժն է, որը կարող է կառավարել երկիրն ու այն տանել զարգացման». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե օր առաջ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, քանի որ ռեյտինգային համակարգը շատ վատն է, դրանով հեղինակություններն են անցնում խորհրդարան, հանցագործներ և այլք:
««Իմ քայլի» պատգամավորներից 88-ից 44-ն ընտրվել է ռեյտինգային համակարգով, ցույց տվեք ինձ՝ ով է նրանցից հանցագործ: 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային համակարգով է ընտրվել, հանցագո՞րծ է: Ես էլ եմ ռեյտինգային համակարգով ընտրվել, թող մեկն ասի, որ ես հանցագործ եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա, եթե այսօր իշխանությունը ցանկանում է անցկացնել բաց ու թափանցիկ ընտրություններ, ապա դա ցանկացած ընտրակարգով կարող է անել, իսկ այս դեպքում ռեյտինգային համակարգն առնվազն մարզերի ներկայությունն ապահովելու է խորհրդարանում:
Գևորգ Գորգիսյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ԼՀԿ-ն ընտրություններում հաղթելու է, իսկ նման համոզմունք ունի, քանի որ մարդիկ հոգնել են իշխանություններից:
«Քաղաքացիներընիշխանությունից հոգնել են և որևէ ձևով չեն ցանկանում նախորդների վերադարձը: Այս ներկապնակում ԼՀԿ-ն միակ ուժն է, որը կարող է կառավարել երկիրը ու այն տանել զարգացման»,- ընդգծեց Գ. Գորգիսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում