«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ». Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ»,-ասել է Քոչարյանը:
Սակայն, Քոչարյանի խոսքերով, արտահերթ ընտրությունների համար կա միայն մեկ իրավական մեխանիզմ. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա նրա խմբակցությունը պետք է երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Դրանից հետո մեկնարկում է արտահերթ ընտրությունների գործընթացը:
Քոչարյանը նաև ավելացրել է, որ մտադիր չէ ստեղծել քաղաքական կուսակցություն: