Եվրոպայի թիվ 1 պաշտոնյան Հայաստանում
Նոյեմբերի 29-ին Հայաստան է գալու Եվրոպայի թիվ մեկ պաշտոնյան` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
Նախատեսվում է, որ Բարոզոն հանդիպելու է ՀՀ ղեկավարության հետ, որի ընթացքում կստորագրվեն մի քանի փաստթղթեր, որոնց նպատակը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումն է, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ընտրական իստիտուտները զարգացնելու Հայաստանի հանձնառությունը:
Այդ նույն օրը Հայաստանում է գտնվելու աշխարհի թերևս ամենատոտալիտար երկրներից մեկի` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այդ երկրի հետ էլ Հայաստանը զարգացնելու է առևտրատնտեսական կապերը: