Արցախի մի շարք բնակավայրերում այսօր նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանքներ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: