Բաժիններ՝

Անգլիական ակումբները պայքարում են Հունտելարի համար

Գերմանական «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այս մասին հայտնում է Voetbal International-ը:

«Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին» պատրաստ են դիտարկել ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասնությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Հունտելարի պայմանագիրը «Շալկեի» հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս