Չեմ ուզում խոսել Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին. Խեդիրա
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/article-0-161493D9000005DC-284_634x4083.jpg)
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան նպատակահարմար չի գտնում խոսել Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին։ Հաղորդում է AS-ն։
«Ես չեմ խոսի մեր խմբի 3 ֆավորիտների մասին։ Առհասարակ սխալ կլինի որևէ մեկին առանձնացնելը։ Միայն կարող եմ ասել, որ չափազանց հետաքրքիր պայքար է սպասվում, քանի որ շատ թիմեր իրենց առաջ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու խնդիր են դրել», – ասել է գերմանացի ֆուտբոլիստը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը