Բաժիններ՝

Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի երկու շրջաններում

Լույս հունվարի 19-ի գիշերը չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի Ալդանի եւ Ներյունգրինի շրջաններում, որոնցից ամենաուժեղը եղել է 5 մագնիտուդ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Յակուտայի մասնաճյուղի կայքում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Ալդանի շրջանում տեղական ժամանակով 03:44-ին (Երեւանի ժամանակով 22:44-ին):

Հաջորդ երկու ցնցումների մագնիտուդը եղել է 3,5: Ներյունգրինի շրջաններում գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ: Իր հերթին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Յակուտիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ալդանի շրջանում երկրակեղեւի տատանումը գրանցվելէ 15 կիլոմետր խորությամբ:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալդանի շրջանի Իլլիմախ ավանից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Բնակիչները տեղեկացված են, երկրաշարժը չի զգացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ճշտվում է, որ բնակելի տների եւ կենսապահովման օբյեկտների ամբողջականությունը չի խախտվել: Բնակչությունից բողոքներ չեն ստացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս