Վիլաշ- Բոաշ. Տոտենհեմը ցանկանում է վրեժ լուծել Արսենալից
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ- Բոաշը հայտարարել է, որ ղեկավարությունը իրեն կարգադրել է ցանկացած գնով հաղթել «Արսենալի» հետ առաջիկա խաղում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ նախորդ մրցաշրջանում 2։5 հաշվով պարտությունից հետո ակումբի նախագահ Դանիել Լևին իրեն կարգադրել է ամեն գնով հաղթել առաջիկա դերբիում։
«Նա ինձ անընդհատ կրկնում է դրա մասին։ Դա սովորական է, քանի որ այս հանդիպումը շատ կարևոր է երկու թիմերի համար։ Արդեն 2 շաբաթ է լսում եմ թիմից, մարզադաշտի աշխատակազմից, նախագահից, ուստի հասկանում եմ, թե ինչի մասին է գնում խոսքը»,- ավելացրել է «Տոտենհեմի» 35-ամյա մարզիչը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը