Բաժիններ՝

Հարոյանի և Կարապետյանի «Տամբով»-ը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցչի` Վարազդատ Հարոյանի և Ալեքսանդր Կարապետյանի ակումբը` «Տամբով»-ը ֆինանսական խնդիրներ ունի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Տամբով»-ի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովայի խոսքով ակումբը դեռևս չի կարողանում ֆինանսական եկամուտի աղբյուրներ գտնել: Ակումբը կարող է նաև դուրս մնալ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունից` Պրեմիեր լիգայից: Թիմում չվճարված աշխատավարձերի պարտքերի չափը անցնում է 150 միլիոն ռուբլին:

Այժմ «Տամբով»-ն արձակուրդում է: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում թիմը 16-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս