«Բոլորն իրար հետ 3 հազար մարդ չեն կարողանում հավաքել». Հայկ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ արդեն  40  օր է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  ընդդիմադիրների կողմից կազմակերպած հանրահավաքի մասնակիցների թիվը պակասում է:

«Դե, իրենք բոլորն իրար հետ 3 հազար մարդ չեն կարողանում հավաքել, այսօր անգամ 3 հարյուր մարդ չեն կարողանում հավաքեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին:

Հարցին՝ իր համար որա՞կն է կարևոր, թե՞ քանակը, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ որակին չի ուզում անդրադառնալ, բայց ընդդիմադիրները շատ լուրջ խնդիրներ ունեն իրենք իրենց մեջ:

Ճշտող հարցին՝ օրինակ, ի՞նչ խնդիր կա, Հայկ Սարգսյանը չպատասխանեց և ներս մտավ նիստերի դահլիճ:

Տեսանյութեր

Լրահոս