Բաժիններ՝

Ռուսաստանը և ԱՄՆ-ը բացահայտել են կոկաինի մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբակցություն

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) եւ ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունն իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում բացահայտել են հանցավոր խմբակցություն, որն զբաղվում էր Հարավային Ամերիկայից Ռուսաստան եւ Եվրոպա կոկաինի մաքսանենգությամբ: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապեի կենտրոնում, առգրավվել է 330 կիլոգրամ կոարին, որի վաճառքից հասույթը կարող էր կազմել 1 միլիարդ ռուբլի:

«Անվտանգության դաշնային ծառայությունն ԱՄՆ-ի արդարադատության նախարարության Թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացրել է անդրազգային հանցավոր խմբակցության հակաիրավական գործունեության կանխման միջազգային բազմափուլ հատուկ գործողություն, խմբակցություն, որը մասնագիտացած էր Հարավային Ամերիկայյից Ռուսաստանի Դաշնության տարածք եւ Եվրոպայի այլ պետություններ կոկաինի մաքսանենգությամբ»,- հայտնել են ԱԴԾ-ում:

Հատուկ ծառայության տեղեկատվությամբ՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է առնվազն 330 կիլոգրամ կոկաին, Ռուսասատանի ԱԴԾ-ի Քննչական վարչության կողմից անդրսահմանային թմրախմբավորման մասնակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր եւ խափանման միջոց է ընտրվել կալանավոումը: «Առգրավված թմրանյութի ապօրինի իրացումից թմրահանցագործների եկամտի գումարը կարղ էր կազմել 1 միլիարդ ռուբլի»,- ճշտել են ԱԴԾ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս