Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 348, մահվան՝ 24 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 348 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 296-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2797 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 676 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3473-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 140 942, փաստացի բուժվողներինը՝ 13 881 (մեկ օրում նվազել է 943-ով): Մեկ օրում արվել է 2483 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 587 540 թեստ: