Աստղիկ Արմենակյանը մահացել է բուտուլիզմից (տեսանյութ)
Նոյեմբերի 6-ին, ժամը 15-ի սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել 1982 թ. ծնված գյումրեցի Աստղիկ Արմենակյանը:
Բժշկական միջամտություն ստանալուց հետո բոտուլիզմ ախտորոշմամբ վերջինս տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Մինչև նոյեմբերի 13-ը բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են կայուն-ծանր: Աստղիկ Արմենակյանի առողջական վիճակը սակայն կտրուկ փոխվել է ու նոյեմբերի 13-ին նա մահացել է: Միևնույն հիվանդության ախտանիշերով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց են ընդունվել նաև 11-ամյա Հասմիկ Կարապետյանը, Տիգրան Քալաշյանը: Բժիշկների գնահատմամբ նրանց վիճակն այժմ բավարար է:
«Ցայգ» հեռուստաընկերություն