Շնորհակալ եմ գնահատանքի համար. Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսնն անդրադարձել է երկրի լավագույն մասնագետ ճանաչվելուն:
«Շնորհակալ եմ գնահատանքի համար: Ուզում եմ նաև շնորհավորել իմ շտաբին: Առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի»,-գրել է իսպանացի մասնագետն իր թվիթերյան էջում:
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: