Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը 99-ամյա ամուսնու հետ միասին Սուրբ Ծնունդը կնշեն առանց ընտանիքի

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ միասին Սուրբ Ծնունդը COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով կնշեն թագավորական ընտանիքի մյուս անդամներից առանձին: Այդ մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:

Թագավորական զույգը տոնը նշում է Վինձորի դղյակում, այլ ոչ թե Սանդրիգհեմյան պալատում, որտեղ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն ավանդաբար հավաքվում են Սուրբ Ծնունդին:

Եղիսաբեթ Երկրորդն այս տարի ստիպված է հրաժարվել նաեւ տոնական ժամերգություն այցելելուց:

Մեծ Բրիտանիայի թագուհին ավանդաբար սուրբծննդյան ուղերձով դիմելու է հրատակներին: Ելույթը պլանավորված է տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին):

Համավարակի ժամանակ 94-ամյա Եղիսաբեթ Երկորդը 99-ամյա ամուսնու հետ միասին գտնվել են Վինձորի դղյակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս