Բաժիններ՝

Ճապոնիան Հարավային Կորեային բողոք է հայտնել վիճելի կղզիների մոտ զինավարժանքների պատճառով

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հարավային Կորեային Ճապոնական ծովում Տակեսիմա (Տոկտո) կղզիների մերձակայքում զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ, կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություն ունի Տոկիոն: Այդ մասին հայտնել է նախարարների կաբիենտի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Տակեսիմա կղզիները Ճապոնիայի բուն տարածքներն են պատմականորեն, ինչպես նաեւ միջազգային իրավունքի տեսակետից: Մենք նման գործողությունները (զինավարժանքները) համարում ենք անընդունելի, ինչի առնչությամբ բողոք է հայտարարվել հարավկորական կողմին»,- ասել է նա:

Yonhap գործակալությունը դեկտեմբերի 25-ին հայտնել է, որ զինավարժանքները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի եւ առափնյա պահպանության մասնակցությամբ: Դրանց մասշտաբը կրճատվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ճապոնական ծովում Տակեսիմա կղզիները վեճի առարկա են Տոկիոյի եւ Սեուլի միջեւ:

Ճապոնիան պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինաբար օկուպացրել է այդ տարածքները, որոնք Ճապոնական կայսրության կազմի մեջ են ներառվել 1905 թվականին: Հարավային Կորեայի իշխանությունները, ինչպես եւ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը, հայտարարում են, թե այդ փոքրիկ կղզեխումբը միշտ եղել է կորեական պետության կազմում: Այժմ կղզիները վերահսկում է Հարավային Կորեայի բանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս