Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պարտադիր թեստավորում կսահմանեն Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար

Միացյալ Նահանգների իշխանությունները կորոնավիրուսի պարտադիր թեստավորում են սահմանում Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար՝ Միացյաել Թագավորությունում վիրուսի նոր տարբերակի հայտնաբերման ֆոնին:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների համապատասխան հայտարարությունը դեկտեմբերի 24-ի երեկոյաեն մեջբերում է The Washington Post թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ նոր կանոնը տարածվում է Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ բոլոր ժամանողների վրա առանց բացառության, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Չվերթի թույլ տրվելու համար բոլոր ուղեւորները պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ, թեստ, որը կատարված լինի մինչեւ ուղեւորությունը ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում:

Ընդունվում են ինչպես պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի, այնպես էլ հակամարմինների թեստերի արդյունքները: Պահանջներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ին: Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերված վիրուսի տարբերակը «կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել», քան ավելի վաղ հայտնաբերված մանրէահիմքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս