Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ՀՀ սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս