Երեք մարդ է զոհվել Իրաքյան Քրդստանի ՆՎԳ-ում բռնկած հրդեհի հետևանքով
Երեք մարդ է զոհվել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկած հրդեհի հետեւանքով, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Իրաքի Rudaw հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մեկ բանվոր լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել:
Ինչպես նշել են քաղաքացիական պաշտպանության տեղի վարչությունում, բռնկումն սկսվել է պահեստում, որը գտնվում է նավթավերամշակման գործարանի տարածքի կենտրոնական մասում:
Ներկայումս օբյեկտում հրդեհը տեղափակվել է: Տեղական իշխանությունները ձեռնամուխ են եղել միջադեպի հետաքննությանը, հրդեհի պատճառների եւ գործարանին հասցված վնասի որոշմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: