«Նիկոլ Փաշինյանի՝ 1 րոպե ավելի մնալը վնաս է մեր երկրին». Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացուն բերման ենթարկեցին

«Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, երկրում առկա դավաճանական քայլերի համար, հաղթանակի իրավունքը մեզանից գողանալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, քանի-որ հաղթանակած ազգին բերել, հասցրել է ծայրահեղ վիճակի.

«Մեր հաղթանակած ազգին բերել է չոքացրած, կզացրած վիճակի, դրա պատասխանատուն գործող իշխանություններն են, կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Պահանջում ենք վարչապետի՝ 1 րոպե շուտ հրաժարականը: Նրա 1 րոպե ավելի մնալը վնաս է մեր երկրին, մեր ազգին և հայրենիքին: Եղածը որ կարողանանք պահել և կառուցել ավելի Հայաստան, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա…»:

Ավելի ուշ ոստիկանները 2 քաղաքացու բերման ենթարկեցին և բացեցին մայրուղու երթևեկելի հատվածը:

Տեսանյութեր

Լրահոս