Ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն 2 պետությունների միջև, մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին. ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը՝ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:

«Ինչ մեկնաբանություններ կարող են լինել: Այնտեղ ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն երկու պետությունների միջև, որոնք փորձում են կարգավորել կոնֆլիկտը: Դրա համար բոլոր մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին»,- ասացին Բելառուսի դեսպանատնից:

 

Տեսանյութեր

Լրահոս