«Այս հայտարարությամբ կասկածի տակ է դրվում նույն օրենքով նախատեսված` քաղաքացիների համար իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան հանրային ծառայության հավասար մատչելիության սկզբունքը»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էկոնոմիկայի նախարարի տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում «քաղաքական հայացքների նկարագրի» պահանջն ընդհանուր առմամբ օրինական է այնքանով, որքանով «Հանրային ծառայության մասին» մասին ՀՀ օրենքում 21.01.2020 թվականին կատարված փոփոխությամբ նախարարների տեղակալների պաշտոնը դարձել է պետական քաղաքական պաշտոն:

Այլ է հարցը, որ այս հայտարարությամբ կասկածի տակ է դրվում նույն օրենքով նախատեսված` քաղաքացիների համար իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան հանրային ծառայության հավասար մատչելիության սկզբունքը:

Առնվազն անհասկանալի է նաև այս պաշտոնի համար մրցույթ հայտարարելու նպատակը, հատկապես, որ քաղաքական այսօրինակ պաշտոնների համար մրցութային ընթացակարգ նախատեսված չէ:

Տեսանյութեր

Լրահոս