Բասկետբոլի Ա լիգայի առաջին շրջանի ամենաարժեքավոր խաղացողը Լոգան Պրիմերանոն է
Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույնների անունները:
Քվեարկությանը մասնակցել են մարզասերներն ու պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն հնգյակ. Լոգան Պրիմերանո(Ուրարտու), Ռեջի Ջիորջ(ԲԿՄԱ), Ջորդան Ուաթսոն (Դվին), Ուիլիամ Ջենքինս(Կիլիկիա), Դամիան Արչեր(Մեդ Ֆոքսիս):
Ամենաարժեքավոր խաղացողը Լոգան Պրիմերանոն (Ուրարտու) է, որը ստացել է ձայների ամենամեծ տոկոսը:
Լավագույն հայ բասկետբոլիստ՝ Արկադի Մկրտչյան (Մեդ Ֆոքսիս): Մինչև 20 տարեկան լավագույն բասկետբոլիստները երկուսն են` Դավիթ Քարամյան (Մեդ Ֆոքսիս) Նարեկ Սարգսյան(Մեդ Ֆոքսիս):
Հայաստանի բասկետբոլի առաջնության առաջին կեսից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Երևանը ներկայացնող թիմեր` «Վահագնի սիթի»-ն և «Մեք Ֆոքս»-ն ունեն 25-ական միավոր: 3-րդ տեղում «Ուրարտու»-ն է: «Դվին»-ը 4-րդն է 21 միավորով: 5-րդ հորիզոնականում «Սուպերսոնիքս»-ն է, նրան հաջորդում են «Էրեբունի»-ն, «Կիլիկիա»-ն և ԲԿՄԱ-ն: