Բաժիններ՝

Բրեդ Փիթը տարօրինակ կատակ է արել Ջորջ Քլունիի հետ Իտալիայում նկարահանումների ժամանակ

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին GQ հանդեսին տված հարցազրույցում պատմել է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Կինոժապավենի մի մասը նկարահանվել է իտալական Կոմոյում, որտեղ արտիստն ապրել է մի քանի տարի: Նրա խոսքով՝ ֆիլմում նկարահանվող Բրեդ Փիթը տեղի բոլոր բնակիչներին ուղարկել, ինչպես նաեւ ամբողջ քաղաքում տարածել է թռուցիկներ, որով կոչ է արվում «առանձնահատուկ ձեւով վերաբերվել Քլունիին:

«Խնդրում եմ՝ Ջորջ Քլունիիի դիմեք միայն ֆիլմում նրա հերոսի՝ Դեննի Օուշենի անունով: Եվ ուղիղ մի նայեք է նրա աչքերի մեջ»,-ասվում էր թռուցիկներում:

Այն ժամանակ այդ հաղորդագրություններին անդրադարձան տեղական ԶԼՄ-ները:

«Թերթերը գրում էին. «Սատանա. Ջորջ Քլունին սատանա է»:- Ահավոր պատմություն էր, որի համար ես նրանից ավելի ուշ վրեժ լուծեցի»,-հիշում է դերասանը: Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասներկու ընկերները» կինոնկարն էկրան է բարձրացել 2004 թվականին: Բացի Բրեդ Փիթից եւ Ջորջ Քլունիից, ֆիլմում խաղացել են Մեթ Դեյմոնը, Քեթրին Զեթա-Ջոնսը, Ջուլյա Ռոբերտսը, Վենսան Քասելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս