Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: