Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու վերաբերյալ մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/25085491.thumb_.jpg)
«Ցավոք սրտի Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու, Հայաստանի և նույնիսկ Իրանի տարածքում միջանցքի ստեղծման վերաբերյալ ոչ ճիշտ, մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում: Այս մասին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին։
«Աշխարհաքաղաքական նման հավակնությունները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը և ունեն քաղաքական, քարոզչական նպատակներ»,-գրում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։