Հունական լցանավը բախվել է թուրքական ձկնորսական կատերին
Հունական դրոշով լցանավը թուրքական ձկնորսական կատերին է բախվել Թուրքիայի Կարատաշ քաղաքից 15 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում է երկրի Ադանա հարավային նահանգում. հինգ ձկնորսի դեռ չի հաջողվել գտնել: Այդ մասին նոյեմբերի 11-ին հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել գիշերը: Ուրիշ կատերների ձկնորսները հայտնաբերել են Polatbey շրջված կատերը: Նրանց պնդմամբ, կատերը շրջվել է հունական դրոշով նավի հետ բախվելուց հետո: Փրկարարները ձկնորսական կատերի հինգ մարդկանց որոնողական աշխատանքներ են կատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



