Թախիծ հակահեղափոխական

«Բարեբախտաբար, տառապանքների հարուստ, արդեն ենթագիտակցություն դարձած զգուշավորության փորձ ունեցող մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ»,- «168 Ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի այն կարծիքին, թե Հայաստանում չի բացառվում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` «ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության»: «Տխուր է, որ հակված չէ նաև հանուն արժանապատվության ճիգեր գործադրելու և ելք է փնտրում «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածելակերպումգ Մեր իրականության մեջ զարմանալու բաները շատ-շատ են…»,- նշել է Պ. Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս