Բաժիններ՝

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում դրսևորած խիզախության համար մայոր Անդրանիկ Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի․ ՊԲ

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմը արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30