Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով ավերվել է շուրջ 70 դպրոց ու մանկապարտեզ
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,- հայտնել է Ղարախանյանը։