COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 43 մլն 27 հազարից ավելի է
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 43 մլն 027 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 156 հազարից: Ապաքինվել է ավելի քան 31 միլիոն 723 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 8 մլն 829 հազար 951 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 230 հազար 085 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 7 մլն 866 հազար 740-ի, մահերինը՝ 118 հազար 593-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 381 հազար 224 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 156 հազար 926: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 513 հազար 877 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 26 հազար 050 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է՝ 1 մլն 110 հազար 372 ընդհանուր, 34 հազար 752 մահվան դեպքով: Վարակվածների թվով տասնյակում են Ֆրանսիան, Արգենտինան, Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 568 հազար 896 վարակվածության ընդհանուր, 32 հազար 616 մահվան դեպքով: Թուրքիան 21-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 359 հազար 784 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 727 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 28 հազար 431-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 201 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 54-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 790 է, որից ապաքինվել է 80 հազար 891-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 215-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։