Բազմաթիվ եզդի հոգևորականներ են այսօր կռվում մարտի դաշտում, որոնցից մեկը՝ Մրազ Յուրիկի Քալոյանն անմահացավ․ Սաիդ Ավդալյան
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ։ Բազմաթիվ եզդի հոգևորականներ են այսօր կռվում մարտի դաշտում՝ լավ գիտակցելով, որ ոչ թե աղոթքները կօգնեն, այլ պայքարելը ու քո սեփական կյանքի համար թշնամու դեմ կռվելը։ Անմահացավ եզդի շեյխը, Հավերժ փառք քեզ, հերոս»։