Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի
Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել ՝ բողոք արտահայտելով Արցախի դեմ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ։ Քայլերթին մասնացել են ինչպես հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։
Երթի մասնակիցները շարժվել են դեպի Լիտվայի Մեծ իշխանների պալատ՝ կոչ անելով Լիտվայի իշխանությանn աջակցել Հայաստանին և Արցախին։
Երթի մասնակիցները պարզել էին «Դադարեցրեք պատերազմը Արցախի դեմ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Արցախը Հայաստան է» պաստառները, ինչպես նաև ծածանում էին Արցախի և Հայաստանի դրոշները։