Բեռլինում ուժի մեջ են մտել դիմակ կրելու և հակահամաճարակային խիստ սահմանափակումները. RT

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ուժի մեջ է մտել դիմակների կրման և հակահամաճարակային այլ սահմանափակումների խստացված կարգը: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչները ստիպված կլինեն կրել պաշտպանիչ միջոցներ ոչ միայն շինությունների ներսում, այլև բաց տարածքում շուկաներում և 10 բանուկ փողոցներում:

Այսուհետ բաց տարածքում կարող են հավաքվել մինչև 25 մարդ, իսկ մասնավոր միջոցառումների ժամանակ փակ շինությունում թույլատրվում է ներկա գտնվել 10 մարդու:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ երկիրը տնտեսական տեսանկյունից չի կարող կրկին կարանտինային կոշտ սահմանափակումներ մտցնել:

Տեսանյութեր

Լրահոս