Բաժիններ՝

Թրամփը կրկին խոստացել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից։

«Ի միջի այլոց, մենք հեռանում ենք, ամեն բան հեռանում է, նրանք բոլորը հետ են վերադառնում»,-ասել է Թրամփը՝ Արիզոնայում իր ելույթի ընթացքում խոսելով Աֆղանստանի մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ը մտադրվել էր Աֆղանստանում 4 հազար զինվոր թողնել, բայց ազգային անվտանգության գծով Թրամփի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հոկտեմբերին հայտարարել է, որ նրանց թիվը պետք է կրճատվել մինչեւ 2,5 հազար:

Թրամփն ինքը Wwitter-ում գրել է, որ ամերիկացի զինվորականները «պետք է տուն վերադառնան մինչեւ Սուրբ Ծնունդը», բայց այդ հայտարարությունը զարգացում դեռ չի ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս