Բաժիններ՝

Հայաստան-Վրաստան․ կարևոր հանդիպում հավաքականի համար

Մրցաշար-Ազգերի լիգա
Վայր-Լեհաստան
Ժամ-20։00

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի հերթական խաղում հանդիպելու է Վրաստանին։ Խաղը պետք է կայանար Հայաստանում, սակայն երկրում ռազմական դրության պատճառով խաղը տեղափոխվեց չեզոք դաշտ։

Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ պատմության ընթացքում երբեք չի կարողացել դուրս գալ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ: Ազգային հավաքականի վերջին ընտրական փուլն անցավ ստանդարտ սցենարի համաձայն՝ երեք հաղթանակ և ոչ-ոքի, ինչը բերեց 10 միավորի և նախավերջին տեղին Իտալիայի, Հունաստանի և Ֆինլանդիայի հետ խմբում:

Ազգերի լիգայի առաջին խաղարկության D լիգայի 4-րդ խմբում հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ հինգ միավոր զիջելով հաղթողին: Նոր առաջնությունում առաջին խաղն ավարտվեց Հյուսիսային Մակեդոնիայից արտագնա պարտությունում (1:2), չնայած, իրականում, թիմին խանգարեցին 2 տասնմեկ մետրանոցները, որոնցից մեկը բավականին կասկածելի էր։

Ազգերի լիգայի այս խաղարկությունում Հայաստանի հավաքականը պարտվել է Հյուսասային Մակեդոնիային` 2։1 հաշվով՝ մրցակցի 2 շատ հակասական 11մետրանոցներով։ Հետո Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիային՝ առանց առաջատար Հենրիխ Մխիթարյանի, ով արդեն վերադարձել է շարք։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մեր ֆուտբոլիստները համախմբված են և քաջ գիտակցում են, որ պետք է ուրախություն պարգևեն մեր բոլոր հայրենակիցներին։

Խոսելով մրցակցի մասին գլխավոր մարզիչը նշում է, որ Վրաստանը ունի լավ հավաքական։

«Նրանք արդեն մի որոշ ժամանակ միասին են հանդես գալիս։ Նույնիսկ կան ֆուտբոլիստներ, որոնք միևնույն ակումբում են հանդես գալիս։ Այնպես որ, կարծում եմ՝ թիմային խաղը բավական ուժեղ է»։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ ծանոթ է Վրաստանի հավաքականին։

«Վերջին մի քանի խաղը նրանք շատ լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել, խաղալ մեր խաղը և հաջողության հասնել»:

Հայաստանի հավաքականի կազմից այս խաղին բացակայելու են Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Գևորգ Ղազարյանը միացել է հավաքականին, բայց դեռ վերականգնման փուլում է։

Հավաքականը կխաղա հետևյալ մեկնարկային կազմով՝ Յուրչենկո, Հովհաննիսյան,Հարոյան, Չալըշըր, Հովհաննիսյան, Վբեյմար, Գրիգորյան, Բարսեղյան, Մխիթարյան, Բայրամյան, Կարապետյան:

Վրաստան

Վրաստանի հավաքականի համար Ազգերի վերջի լիգան շատ կարևոր է, քանի որ Եվրոպայի առաջնություն մտնելու իրական հնարավորություն կտա թիմին։

Վերջին տուրում Վրաստանի հավաքականը հաղթանակ գրանցեց համեստ Էստոնիայի նկատմամբ (1: 0): Այսօր երկու արագ խաղացողներ՝ Չակվետաձեն և Դավիթաշվիլին չեն մասնակցի հանդիպմանը:

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խաղից առաջ նշել է, որ իր թիմում փոփոխություններ են լինելու։

«Այս խաղում հնարավարություն կստանան այն ֆուտբոլիստները, ովքեր նախորդ խաղերում սպասում էին իրենց շանսին»։

Վրաստանի հավաքականի մեկնարկային կազմն է՝Մակարիձե, Կոբախիձե, Նավալովսկի, Գրիգալավա, Ջիգաուրի, Աբուրջանիա, Կանկավա, Գվիլիա, Կատչարավա, Շենգելիա, Կազաիշվիլի:

Այս խաղում վաստակած միավորները շատ կարևոր են Հայաստանի հավաքականի համար, քանի որ կամրապնդեն հայկական ընտրանուն մրցաշարային աղյուսակի վերևում։

Լեհաստանի Տիխի քաղաքում կայանալիք խաղում գլխավոր մրցավարը կլինի Իվան Բեբեկը։ Նրան կօգնեն Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան։ Խաղի չորրորդ պաշտոնյան է Իգոր Պայաչը։ Բոլոր մրցավարները Խորվաթիայից են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս