Բաժիններ՝

Սեուլը գաղտնի պատրաստել է ԿԺԴՀ-ի առաջնորդի քրոջ այցն ԱՄՆ. Yomiuri

Հարավային Կորեայի ղեկավարությունը Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցություններում ճեղքման հասնելու նպատակով գաղտնի զբաղվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի՝ ԱՄՆ այցի նախապատրաստմամբ, սակայն Սեուլը չի կարողացել իրականացնել իր պլանը: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով ամերիկյան, հարավկորեական եւ ճապոնական աղբյուրներ։

Ենթադրվել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի քրոջ այցն ԱՄՆ, որն առանձնահատուկ վստահություն է վայելում եւ նույնիսկ համարվում է«թիվ երկրորդ մարդը» երկրում, կօգնի փակուղուց դուրս բերելուՎաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները: Սեուլը նաեւ պնդել է, վկայակոչելով աղբյուներ, որ հոկտեմբերին այդ այցի հաջող անցկացումը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին լրացուցիչ հաղթաթղթեր կտա ԱՄՆ-ի նախագահի՝ նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում:

Վաշինգտոնի եւ Փհենյանի դիրքորոշումներում պահպանվում են էական տարաձայնությունները. ամերիկյան կողմը պնդում է, որ խոշոր զիջմումներ արվեն ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերացման գործում, իսկ վերջինս հանդես է գալիս Կորեայի հյուսիսի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցների չեղարկման օգտին: Սեուլն, ըստ աղբյուների տվյալների, այցի գլխավոր բովանդակություն էր առաջարկել հռչակագրի ընդունումը 1950 – 53 թվականների Կորեական պատերազմի ավարտի մասին, որն իրավաբանորեն շարունակվում է մինչ օրս:

Հարավային Կորեայի ղեկավարությունը պլանավորել էր Կիմ Յո Չժոնի ուղեւորության շուրջը համաձայնության հասնել ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ, որը մտադրվել էր Սեուլ այցելել հոկտեմբերի 7 – 8-ը:

Սակայն նրա այցը վերջին պահին չեղյալ է հայտարարվել: Դրա հետեւանքով ԿԺԴՀ-ի առաջնորդի քրոջ ուղեւորության որոշումը մշակելու համար, աղբյուրների կարծիքով՝ արդեն ժամանակ չի մնում: Կիմ Յո Չժոնն ավելի վաղ զբաղեցնում էր Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը: Սակայն անցյալ տարվա վերջից, ճապոնական Asahi թերթի տվյալներով, նա դարձել է Կենտկոմի Կազմակերպական բաժնի վարիչի առաջին տեղակալը, որն զբաղվում է հանգուցային կադրային հարցերով: Մարտ ամսին նաեւ նրա ստորագրությամբ հրապարակվել են փաստաթղթեր Սեուլի եւ Վաշինգտոնի հետ Փհենյանի հարաբերությունների մասին: Ինչպես պնդում է Asahi-ին, դա վկայում է, որ քրոջ ազդեցությունը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտի վրա: Ապրիլի 11-ին Կիմ Յոն Չժոնը, ճապանական աղբյուրների տվյալներով, ընտրվել է ԿԱԿ-ի Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս