Բաժիններ՝

Փորձագետը չի բացառել Ղրղզստանում ընտրությունների արդյունքների պատճառով բողոքները

Չարժե Ղրղզստանում բացառել բողոքները խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ: Այս կարծիքը հայտնել է քաղաքական գործիչ, Ռուսաստանի ազգային ռազմավարության ինստիտուտի հատուկ նախագծերի հարցերով տնօրեն Յուրի Սոլոզոբովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բիշքեկում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ չհամաձանողների բողոքի ակցիայի անցկացման մասին, բողոքողները հայտարարում են հոկտեմբերի 4-ին անցկացված ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումների մասին: ՀԱՊԿ-ի ԽՎ-ի դիտորդները պատճառներ չեն տեսնում Ղրղզստանի ընտրություններից հետո զանգվածային հուզումների համար, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտարարել է, որ ընտրություններն անցել են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, չեն եղել խախտումներ, որոնք կարող էին ազդել դրանց արդյունքների վրա, ընտրությունները կայացել են:

«Անպայմանորեն, դրանք (Բողոքի ակցիաները) արդեն հայտարարվել են…Դուրս են մնացել շատ լուրջ խաղորդներ. Դա նաեւ «Հանրապետությունն» է (նրա հիմնադիր, նախագահի նախկին թեկնածու Օբուրմեք)՝ Բաբանովի հետ, կան սոցիալ-դեմոկրատներ, որոնք բողոքել են, երիտասարդ իսլամիստների կուսակցությունը եւ բազմաթիվ այլ կազմավորումներ, որոնք այդպիսի վճռական հաղթանակից դժգոհ են»,-ասել է ՌԻԱ Նովոստիին փորձագետը:

«Ղրղզստանի հասարակությունը շատ արմատականորեն է տրամադրված, նրանք ծարավի են արդարության պարզ ձեւերի…Ուստի եկեք տեսնենք, թե ինչպես են ընդունվել այդ ընտրությունները եւ որքան կդիմանա գործող խորհրդարանը»,-ամփոփել է նա:

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն, ընտրատեղամասերի քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվելուց հետո խորհրդարան են անցնում չորս կուսակցություններ՝ «Բիրիմդիկ»-ը («Միասնություն»)՝ ձայների 24,5 տոկոով, «Մեքենիմ Ղրղզստանը» («Հայրենի Ղրղզստան»)՝ 23,89 տոկոսով, «Ղրղզստանը»՝ 8,73 տոկոսով եւ «Բութուն Ղրղզստանը» («Միասնական Ղրղզստան»)՝ ձայների 7,11 տոկոսով: Մյուս կուսակցությունները չեն չեն հաղթահարել 7 տոկոսի շեմը:

Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին անցկացվել են հանրապետության խորհրդարանի ընտրությունները: Խորհրդարանի տեղերին հավակնել են 16 կուսակցություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս