Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները․ «Ժողովուրդ»

Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որեւէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը: «Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրավորել, կազմակերպել եւ սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները: Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, եւ, հետեւաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել»,– «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում կարծիք հայտնեց նա:

Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները եւս սպառվում են, եւ 2-3 օր անց իրավիճակը կթեթեւանա սահմանին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս