Ադրբեջանական ՊՆ-ում զինատեսակները տարբերելիս հանդիպում են լուրջ դժվարությունների
դրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե «Տոչկա-Ու», այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ թվիթերի էջում: Ռազմական փորձագետները հայտնում են, որ իրականում լուսանկարում «Սմերչ»-ի հրթիռ է: