Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին
Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: Այս մասին Վուրդեվինդը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան»,- գրել է պատգամավորը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կատարելու է իր դերակատարությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:
Completely agree. Let the Netherlands join France in demanding Turkey and Azerbeidzjan to stop the illegal military aggression against Armenia. @christenunie asked the MP Rutte to support France in this tomorrow during the Eurotop! https://t.co/pASITKhyMu
— Joël Voordewind (@JoelVoordewind) September 30, 2020