«Ըստ առկա տեղեկությունների՝ երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է։ Ադրբեջանը այժմ պատրաստում է նոր հարձակում»

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդ ջան, ըստ առկա տեղեկությունների՝ երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է։ Ադրբեջանը այժմ պատրաստում է նոր հարձակում՝ ուժեղ հրետանային կրակով փորձելով դուրս գալ այս ձախողումից։ Մեկ անգամ ևս բոլորին խնդրում եմ ուշադիր լինել։ Առավել հստակ և մանրամասն հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։

ԱՆՊԱՅՄԱՆ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։

 

Տեսանյութեր

Լրահոս