«Ցավոք, մենք զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում». Նիկոլ Փաշինյան

«Այսօր առավոտյան ժամը 07։10 մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ։ Նախ ձեռնարկվել է հրետանու հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան և գործնականում հարձակման թիրախ են դարձել պաշտպանության բանակի բոլոր դիրքերը։ Սա ըստ էության Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և ԼՂՀ-ն  օկուպացնել և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է»,- այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահամնների վրա հարձակման անմիջական սպառնալիք, ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք այդպիսի որոշում ընդունենք, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու հանարավորություն ունենանք։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի պաշտպանության բանակը սահմանի ողջ երկայնքնով, հատկապես Արցախի հյուսիիս-արևելքում և հարավ արևելքում մողում է մարտեր, իրադրությունը լարված է։ Հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասներ, ցավոք, մենք ունենք զոհեր, ընդ որում ի սկզբանե թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։ Հարված է հասցվել նաև Ստեփանակերտ քաղաքին ու այլ քաղաքաների և Պաշտպանության բանակը կատարում է  իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ռազմական ագրեսիան։ Այս պահին մենք ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զարգացման մեջ և մեր զինվորականներն ասում են իրավիճակի գնահատականը հետևայալն է՝ իրավիճակը լարված է, բայց ամբողջական գնահատական տալու համար վաղ է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ պետք է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ըստ էության ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա, քանի որ կոնտեքստը հետևյալն է, որ հայ ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է  դրվել, ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ։

Նա շեշտեց, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է հենց այսպիսին և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է այս գիծը։

Տեսանյութեր

Լրահոս