Անկարան հայտարարել է Բաքվին աջակցելու մասին
Պաշտոնական Անկարան արձագանքել է արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված իրավիճակին: Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում են Հայաստանի հարձակումը Ադրբեջանի նկատմամբ:
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվին վերջին հարձակումների լույսի ներքո: