Երևանում կանխվել է 51-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով պատշգամբից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի, ծնված 1969 թ․) սպառնում է ցած նետվել բնակարանի պատշգամբից և վնասել իրեն ածելիով։
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել քաղաքացուն․ հոգեբանը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։