ՀՀ-ն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած օդային և հրթիռային հարձակման մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- նշում է Ստեփանյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս